Արգելավայրի նկարագրություն

Զիկատարի տարածքն աչքի է ընկնում խիստ արտահայտված ուղղաձիգ գոտիականությամբ, ռելիեֆի խայտաբղետությամբ և դրան համապատասխան բուսական հարուստ կենսաբազմազանությամբ, որը հիմնականում պայմանավորված է աշխարհագրական դիրքով և ծովի մակերևույթից բարձրությամբ: Զիկատարի անտառային տարածքը ամբողջությամբ մտնում է Իջևանի ֆլորիստական շրջանի մեջ, որտեղ հիմնական բուսական տիպը անտառայինն է:

Իջևանի ֆլորիստիկ շրջանում հանդիպում են 45 ընտանիքի 160 տեսակներ, որոնցից 77-ը ծառեր են, 51-ը թփեր և 32-ը կիսաթփեր ու լիանաներ, որոնց մոտ 80%-ը հանդիպում են արգելավայրի և հարակից անտառներում:

Արգելավայրի տարածքը ներառում է Հյուսիս-արևելյան Հայաստանի բարձրալեռնային անտառային բնական էկոհամակարգերի լանդշաֆտները` դրանց բուսական և կենդանական եզակի համակեցություններով: Արգելավայրի տարածքում հանդիպում են բույսերի մոտ 600 և ողնաշարավոր կենդանիների մոտ 200 տեսակ:Անտառկազմող գլխավոր ծառատեսակներն են արևելյան հաճարենին, խոշորառէջ և վրացական կաղնին, բոխին, իսկ ուղեկցող ծառատեսակներն են ղաժին, լորին, հացին, սրատերև և դաշտային թխկին և այլ տեսակներ, որոնք մասնակցում են հաճարի և կաղնու խառը կամ բարդ ծառուտների կազմավորմանը, իսկ առանձին դեպքերում ձևավորում են միատարր փոքր ծառուտներ:Թփերից հանդիպում են հոնին, սզնին, մասրենին, զկռենին, մոշենին և այլն: Ղաժու համակեցություններն ըստ էության ածանցյալ են. ունեն երկրորդական ծագում և փոխարինել են անցյալում հատված կաղնու անտառներին:Բացատներում և անտառի ենթանտառում թփերից հանդիպում են ցախակեռաս, մասրենի, հոնի, զկռենի, կտտկենի:


Նորություններ

2015թի սեպտեմբերի 18-20-ը կայացել է <<Անտառային հրդեհների մարում հոսքային ջրերով` նոր տեխնոլոգիաների կիրառմամբ>> ծրագրի ավարտական սեմինարը :

Կարդալ ավելին

 

2015թ. մայիսի 22-ին կենսաբազմազանության միջազգային օրվա կապակցությամբ կլոր սեղան-քննարկում է կազմակերպվել:

Կարդալ ավելին