Պետական արգելավայր

«Զիկատար» պետական արգելավայրը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 150.0 հեկտար հողերի վրա և ընդգրկում է մարզի հյուսիս-արևմտյան մասում` Զիկատար լեռնագագաթի հյուսիս-արևելյան դիրքադրության լանջերի անտառային բնական էկոհամակարգերը` Կողբ գետի աջափնյա վտակների ավազանների վերին հատվածները:

Արգելավայրի կազմակերպման հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Զիկատար լեռնագագաթի հյուսիսահայաց լանջերի անտառային, բնական էկոհամակարգերի զարգացման բնականոն ընթացքի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության և պատմամշակութային եզակի հուշարձանների, բնության ժառանգության պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումն է, ինչպես նաև` գիտափորձարարական աշխատանքների իրականացման, կադրերի վերապատրաստման և ուսումնաարտադրական պրակտիկաների կազմակերպման նախադրյալների ապահովումը:

Արգելավայրի հատուկ պահպանության օբյեկտները Զիկատար լեռնագագաթի հյուսիսահայաց լանջերի բարձր լեռնային անտառային էկոհամակարգերի յուրահատուկ կենդանական աշխարհն ու անտառային բուսականությունն են:


Նորություններ

2015թի սեպտեմբերի 18-20-ը կայացել է <<Անտառային հրդեհների մարում հոսքային ջրերով` նոր տեխնոլոգիաների կիրառմամբ>> ծրագրի ավարտական սեմինարը :

Կարդալ ավելին

 

2015թ. մայիսի 22-ին կենսաբազմազանության միջազգային օրվա կապակցությամբ կլոր սեղան-քննարկում է կազմակերպվել:

Կարդալ ավելին