Ազգային ծրագրեր

Սևանա  լճի  շրջակայքում  նոր  անտառների  հիմնման նախագիծ
հավելված 2
հավելված 3
հավելված 4
հավելված 5
բյուջետային ֆինանսավորման հայտ
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՇՐՋԱԿԱՅՔՈՒՄ ՆՈՐ ԱՆՏԱՌԱՇԵՐՏԻ ՀԻՄՆՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

----------------------------

ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի տարածքներում գտնվող բնության հուշարձանների հաստատված ցանկի համալրման, պահպանման գոտիների տարածքների ճշգրտման, հողամասերի սահմանազատման և քարտեզագրման աշխատանքներ- Հաշվետվություն

----------------------------

<<Հայանտառ>> Պ Ո Ա Կ Գորիսի անտառտնտեսության անտառկառավարման պլան


Կենսաբազմազանության միջազգային օրվա կապակցությամբ կլոր սեղան-քննարկում է կազմակերպվել

nk12015թ. մայիսի 22-ին Կենսաբազմազանության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարության Տավուշի մարզի «Զիկատար» բնապահպանական կենտրոնում կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների, մասնագետների, բնապահպանական հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:
nk2ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը միջոցառման մասնակիցներին շնորհավորել է օրվա կապակցությամբ և հրապարակել Կենսաբազմազանության միջազգային օրվա առթիվ նախարար Արամայիս Գրիգորյանի ուղերձը: Նախարարի տեղակալը կարևորել է Հայաստանի հարուստ կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ջանքերը և շեշտել այդ գործում շահագրգիռ բոլոր կողմերի աշխատանքների համատեղման անհրաժեշտությունը:
nk2Ներկաներին տեղեկացվել է, որ մշակվել է <<Հայաստանի Հանրապետության կենսաբազմազանության պահպանության, օգտագործման և վերարտադրության ռազմավարություն և գործողությունների պետական ծրագրի>> փաստաթղթի նախագիծը և ներկայացվել են հիմնական դրույթները: Հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին կոչ է արվել մասնակցել փաստաթղթի հանրային լսումներին, որը կանցկացվի մայիսի 26-ին «Մոսկվայի տանը»:nk3Կլոր սեղանին մասնակցած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները /Հակոբ Սանասարյան, Գոհար Օգանեզովա, Ժիրայր Վարդանյան, Սիլվա Ադամյան, Գրետա Գաբրիելյան, Դոլորես Ղափանցյան, Լիլիկ Սիմոնյան, Աննա Հովհաննիսյան, Աշոտ Միրզոյան/ բարձրաձայնել են բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրենց դիտարկումները և ներկայացրել առաջարկություններ: ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների մասնագետները տեղում պատասխանել են հնչած հարցերին և վստահեցրել, որ դրանք հաշվի կառնվեն հետագա աշխատանքները կազմակերպելիս:
ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ քննարկվել են ոլորտի լուսաբանման մեխանիզմները և մարտավարությունը: Կարևորվել է լրատվամիջոցների և Բնապահպանության նախարարության համագործակցության ինտենսիվացումը` բնապահպանական խնդիրներին օպերատիվ արձագանքման և դրանց լուծումները գտնելու նպատակով:
Միջոցառման մասնակիցներն արդյունավետ են գնահատել նման ձևաչափով հանդիպումները և առաջարկել դրանց պարբերական բնույթ տալ:


Նորություններ

2015թի սեպտեմբերի 18-20-ը կայացել է <<Անտառային հրդեհների մարում հոսքային ջրերով` նոր տեխնոլոգիաների կիրառմամբ>> ծրագրի ավարտական սեմինարը :

Կարդալ ավելին

 

2015թ. մայիսի 22-ին կենսաբազմազանության միջազգային օրվա կապակցությամբ կլոր սեղան-քննարկում է կազմակերպվել:

Կարդալ ավելին