Միջազգային ծրագրեր


"Արևիկ" ազգային պարկի 20 հեկտար անտառային տարածքների անտառվերականգնման
Աշխատանքային նախագիծ




Կլիմայի փոփոխության նկատմամբ Հայաստանի լեռնանտառային էկոհամակարգերի հարմարվողականության բարձրացում
Հաշվետվություն




Սևծովյան տարածաշրջանում պահպանվող տարածքների անտառային հրդեհների կառավարումը բարելավելու համար



Կայացել է <<Անտառային հրդեհների մարում հոսքային ջրերով` նոր տեխնոլոգիաների կիրառմամբ>> ծրագրի ավարտական սեմինարը

nk12015 թվականի սեպտեմբերի 18-20-ը ՀՀ բնապահպանության նախարարության <<Զիկատար>> բնապահպանական կենտրոն ՊՈԱԿ-ի <<Զիկատար>> ուսումնական կենտրոնում կայացել է Եվրամիության միջսահմանային համագործակցության <<Սևծովյան ավազանի երկրների 2007-2013 թվականների համատեղ գործողությունների ծրագրի>> շրջանակներում իրականացվող nk1<<Անտառային հրդեհների մարում հոսքային ջրերով` նոր տեխնոլոգիաների կիրառմամբ>> ծրագրի ավարտական սեմինարը:Միջոցառմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունների, միջազգային կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչությունների, ՀՀ Լոռու և Տավուշի մարզպետարանների աշխատակիցներ, բնապահպանական հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ: 
nk1Զեկույցներով հանդես են եկել <<Անտառային հրդեհների մարում հոսքային ջրերով` նոր տեխնոլոգիաների կիրառմամբ>> ծրագրի ազգային համակարգող Անդրանիկ Ղուլիջանյանը, ՄԱԶԾ կլիմայի փոփոխությանն առնչվող ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, «Զանգեզուր>> կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Կիրակոսյանը, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները:
nk1Հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել է կլոր սեղան` <<Բնապահպանական խնդիրների վերհանումը և լուսաբանումը լրատվամիջոցներում>> թեմայով: Միջոցառման շրջանակներում սեմինարի մասնակիցները իրականացրել են ծառատունկ <<Զիկատար>> ուսումնական կենտրոնի հարակից տարածքում:



Նորություններ

2015թի սեպտեմբերի 18-20-ը կայացել է <<Անտառային հրդեհների մարում հոսքային ջրերով` նոր տեխնոլոգիաների կիրառմամբ>> ծրագրի ավարտական սեմինարը :

Կարդալ ավելին

 

2015թ. մայիսի 22-ին կենսաբազմազանության միջազգային օրվա կապակցությամբ կլոր սեղան-քննարկում է կազմակերպվել:

Կարդալ ավելին