<<Անտառային հրդեհների մարում հոսքային ջրերով` նոր տեխնոլոգիաների կիրառմամբ>> ծրագիր

Ծրագրի անվանում - «Անտառային հրդեհների մարում հոսքային ջրերով` նոր տեխնոլոգիաների կիրառմամբ»:

Ծրագրի իրականացման ժամանակահատվածը - Ծրագրի իրականացման  սկիզբը` ապրիլ 2013թ, ավարտը` նոյեմբեր 2015թ
Ծրագրի ղեկավար գործընկերը Հունաստանի Կավալայի տեխնոլոգիաների ինստիտուտն է: Ներգրավված են նաև Սևծովյան ավազանի հետևյալ երկրները՝ Արդվինի Կորուհ համալսարանը (Թուրքիա), Բրեյլայի քաղաքապետարանը (Ռումինիա), «Էկո-Տիրաս» գետերի պահպանության միջազգային բնապահպանական ասոցիացիան (Մոլդովա), Կենսառեսուրսների ու բնօգտագործման ազգային համալսարանը (Ուկրաինա) և <<Զիկատար>>բնապահպանական կենտրոն>> ՊՈԱ կազմակերպությունը /ՀՀ բնապահպանության նախարարություն/:

Ծրագրի  ֆինանսավորման աղբյուր- Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոմիության միջսահմանային համագործակցության «Սևծովյան ավազանի երկրների 2007-2013 թվականների համատեղ գործողությունների ծրագրի» շրջանակներում:

Ծրագրի ընդհանուր բյուջեն - Ծրագրի ընդհանուր բյուջեն 679400եվրո, որից <<Զիկատար>> բնապահպանական կենտրոն>> ՊՈԱկ-ի մասնաբաժինը 91260 եվրո, նույն թվում 9126(10%) կազմակերպության ներդրումը:

Ծրագրի հիմնական նպատակ - Ծրագրի հիմնական  նպատակն է` մշակել հրդեհների մարման ամբողջական համակարգ բնության հատուկ պահպանվող տարածքները հրդեհներից պաշտպանելու նպատակով և  նպաստել նորարարական մոտեցումների ու տեխնոլոգիաների կիրառմանը:  

Ծրագիրը կարևորում է տեղեկատվական ցանցի ստեղծումը, որի նպատակը Սևծովյան տարածաշրջանում գոյություն ունեցող  հակահրդեհային պաշտպանության հաստատությունների և պահպանվող տարածքների միջև համագործակցության ամրապնդումն ու ընդլայնումն է, ինչը թույլ կտա փորձի, կառավարման լավագույն պրակտիկաների և տեխնոլոգիական ու գիտական մեթոդոլոգիաներում նորարարությունների վերաբերյալ գիտելիքների փոխանակման նպատակով կապ հաստատել բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման մարմինների և հակահրդեհային պաշտպանության պատասխանատու լիազոր մարմինների հետ:

Ծրագրի գործողությունները իրականացվում են <<Արևիկ>> ազգային պարկի  տարածքում:


Ծրագրի 2-րդ սեմինարի նյութերը

     Սեմինարի օրակարգ
     Շնորհանդեսներ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9,10
     Հանդիպման նկարները
     Ցանցի անդամները
     Հանդիպումների   մասնակիցներ


 Ծրագրի վերբերյալ բրոշյուր

 

 

Նյութեր

Սև ծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության 2007-2013 թվականների համատեղ գործողությունների ծրագիր
REPORT ON THE DATA COLLECTED FOR ARMENIAN PILOT AREA “AREVIK” NATIONAL PARK
ԱՐԵՎԻԿ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ՀԻԴՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ SWAT ՄՈԴԵԼՈՎ
DETERMINATION OF RESERVOIRS AND THE OPTIMAL ROUTE TO AREVIK NATIONAL PARK
Streams-2-SUPPRESS-Fires Neighborhood Network S2SF-NN


Նորություններ

2015թի սեպտեմբերի 18-20-ը կայացել է <<Անտառային հրդեհների մարում հոսքային ջրերով` նոր տեխնոլոգիաների կիրառմամբ>> ծրագրի ավարտական սեմինարը :

Կարդալ ավելին

 

2015թ. մայիսի 22-ին կենսաբազմազանության միջազգային օրվա կապակցությամբ կլոր սեղան-քննարկում է կազմակերպվել:

Կարդալ ավելին