Ազգային ծրագրեր

Կենսաբազմազանության միջազգային օրվա կապակցությամբ կլոր սեղան-քննարկում է կազմակերպվել

nk12015թ. մայիսի 22-ին Կենսաբազմազանության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարության Տավուշի մարզի «Զիկատար» բնապահպանական կենտրոնում կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների, մասնագետների, բնապահպանական հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:
nk2ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը միջոցառման մասնակիցներին շնորհավորել է օրվա կապակցությամբ և հրապարակել Կենսաբազմազանության միջազգային օրվա առթիվ նախարար Արամայիս Գրիգորյանի ուղերձը: Նախարարի տեղակալը կարևորել է Հայաստանի հարուստ կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ջանքերը և շեշտել այդ գործում շահագրգիռ բոլոր կողմերի աշխատանքների համատեղման անհրաժեշտությունը:
nk2Ներկաներին տեղեկացվել է, որ մշակվել է <<Հայաստանի Հանրապետության կենսաբազմազանության պահպանության, օգտագործման և վերարտադրության ռազմավարություն և գործողությունների պետական ծրագրի>> փաստաթղթի նախագիծը և ներկայացվել են հիմնական դրույթները: Հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին կոչ է արվել մասնակցել փաստաթղթի հանրային լսումներին, որը կանցկացվի մայիսի 26-ին «Մոսկվայի տանը»:nk3Կլոր սեղանին մասնակցած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները /Հակոբ Սանասարյան, Գոհար Օգանեզովա, Ժիրայր Վարդանյան, Սիլվա Ադամյան, Գրետա Գաբրիելյան, Դոլորես Ղափանցյան, Լիլիկ Սիմոնյան, Աննա Հովհաննիսյան, Աշոտ Միրզոյան/ բարձրաձայնել են բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրենց դիտարկումները և ներկայացրել առաջարկություններ: ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների մասնագետները տեղում պատասխանել են հնչած հարցերին և վստահեցրել, որ դրանք հաշվի կառնվեն հետագա աշխատանքները կազմակերպելիս:
ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ քննարկվել են ոլորտի լուսաբանման մեխանիզմները և մարտավարությունը: Կարևորվել է լրատվամիջոցների և Բնապահպանության նախարարության համագործակցության ինտենսիվացումը` բնապահպանական խնդիրներին օպերատիվ արձագանքման և դրանց լուծումները գտնելու նպատակով:
Միջոցառման մասնակիցներն արդյունավետ են գնահատել նման ձևաչափով հանդիպումները և առաջարկել դրանց պարբերական բնույթ տալ:


News

News Header

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua. Ut enim ad minim veniam, quis nostrud exercitation ullamco laboris nisi ut aliquip ex ea commodo consequat. Duis aute irure dolor in reprehenderit in voluptate velit esse cillum dolore eu fugiat nulla pariatur. Excepteur sint occaecat cupidatat non proident, sunt in culpa qui officia deserunt mollit anim id est laborum