Ծառայություններ

Զիկատար անտառային ուսումնական կենտրոնիկողմից առաջարկվող ծառայություններն են.

  • Անտառային ոլորտի գործնական ուսուցում
  • Ակադեմիական հաստատությունների անտառային մասնագիտական բաժինների ուսանողների ուսումնաարտադրական պրակտիկայի կազմակերպում
  • Անտառգիտասփյուռ աշխատանքներ
  • Կոնֆերանսների և գիտաժողովների կազմակերպում

Լրացուցիչ ծառայություններ.

  • Անտառների գույքագրում, հաշվառում, անտառկառավարման պլանների մշակում,
  • Խորհրդատվություն անտառվերականգնման, խնամքի, անտառկառավարմանª կենսաբազմազանության պահպանության, էկոտուրիզմի զարգացման հարցերում, որը կնպաստի համայնքների, մասնավոր սեկտորի և այլ շահառուների մրցակցության բարձրացմանըª վերը նշված ոլորտներում,
  • Ճանաչողական զբոսաշրջության կազմակերպում,
  • Անտառային, պտղատու և դեկորատիվ տնկանյութի աճեցում:

Ստորև ներկայացված է յուրաքանչյուր ծառայության հակիրճ նկարագիրը.
Անտառտնտեսության ոլորտի գործնական ուսուցում. կազմակերպվում են դասընթացներ անտառի պահպանության, անտառկառավարման, շրջակա միջավայրի արժեքի գնահատման, անտառի վկայագրման, անտառաբուծության, անտառային ճանապարհների կառուցման, անտառային տնտեսության, անտառային կենսաբազմազանության, վերարտադրության, անտառօգտագործման և մի շարք այլ խնդիրների վերաբերյալ: Ներկայացվում են անտառի բնագավառի նորույթները, միջազգային փորձը: 
Ակադեմիական հաստատությունների անտառային մասնագիտական բաժինների ուսանողների ուսումնաարտադրական պրակտիկայի կազմակերպում. ուսանողներին հնարավորություն է տրվում տեսական գիտելիքները կիրառել գործնական ուսուցման ժամանակ, Զիկատարի բազմատեսակ անտառներում մասնակցել անտառային բազմաթիվ գործողությունների: Ուսումնական կենտրոնի աշխարհագրական դիրքը, որն արտահայտված է ուղղաձիգ գոտիականությամբ` ծովի մակարդակից 500-ից մինչև 1800 մ. բարձրությամբ, նպաստում է կենտրոնին պատկանող 150 հա անտառային տարածքում իրականացվող գործնական ուսուցումներին:
Անտառգիտասփյուռ աշխատանքներ: Առաջիկայում Հայաստանում կազմավորվող մասնավոր և համայնքային անտառի սեկտորի համար կազմակերպվելու է խորհրդատուների գործնական ուսուցում:
Կոնֆերանսների և գիտաժողովների կազմակերպում. կոնֆերանսների և գիտաժողովների կազմակերպումը նպատակ ունի խթանել անտառի և անտառային կենսաբազմազանության արդյունավետ կառավարման և պահպանման նոր մեթոդների վերաբերյալ նոր գիտելիքների ձեռքբերումը և փորձի փոխանակումը:
Որպես լրացուցիչ ծառայություն կենտրոնն իրականացնում է անտառտնտեսությունների և մասնավոր կապալառուների պատվերով անտառի հաշվառման, քարտեզագրման և անտառկառավարման 10-ամյա պլանների մշակման աշխատանքներ: Ուսումնական կենտրոնը նախատեսում է դասընթացների մասնակիցների, մասնավորապես արտասահմանյան հյուրերի համար արշավներ կազմակերպել` մարզի գեղատեսիլ վայրերի ներկայացման կամ պարզապես ժամանցի նպատակով, որոնց միջոցով մասնակիցներն ավելի լավ կծանոթանան տեղի անտառի հարուստ տեսականուն:
Ապագա ծառայությունների ցանկում է անտառային, պտղատու և դեկորատիվ տնկանյութի աճեցումը և վաճառքը ինչպես անտառի պետական, այնպես էլ մասնավոր սեկտորին: Նման ծառայությունը դասընթացների մասնակիցներին հնարավորություն կտա գործնականում ուսումնասիրել և տեղեկատվություն ստանալ տնկանյութերի և տնկարանների հիմնման և խնամքի առանձնահատկությունների վերաբերյալ:

Վերոնշյալ գործառույթների իրականացման և ծառայությունների մատուցման համար կենտրոնը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, միջազգային ստանդարտներին համապատասխան կահավորված ննջասենյակներով և հաջող ուսուցումներ կազմակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր միջոցներով:

Նորություններ

2015թի սեպտեմբերի 18-20-ը կայացել է <<Անտառային հրդեհների մարում հոսքային ջրերով` նոր տեխնոլոգիաների կիրառմամբ>> ծրագրի ավարտական սեմինարը :

Կարդալ ավելին

 

2015թ. մայիսի 22-ին կենսաբազմազանության միջազգային օրվա կապակցությամբ կլոր սեղան-քննարկում է կազմակերպվել:

Կարդալ ավելին