Հնարավորություններ

Կենտրոնի ենթակայության տակ գտնվող և նրա բաժիններից մեկը հանդիսացող ուսումնական կենտրոնի գլխավոր շենքը զբաղեցնում է 400 քմ տարածք:
Ուսումնական կենտրոնի վարչական շենքը երկհարկանի է` տարածքի հետևյալ բաշխվածությամբ.
Առաջին հարկ
55 հոգու համար նախատեսված կոնֆերանսների և դասընթացների անցկացման սենյակ (կոնֆերանսների համար նախատեսված կլոր սեղանովª 25 հոգու համար, դասընթացի 30 մասնակցի համար նախատեսված առանձին սեղաններով)
ճաշարան
լաբորատորիա
2 վարչական աշխատասենյակ
2 սանհանգույց
Երկրորդ հարկ
12 ննջարան (3 մեկ տեղանոց և 9 երկտեղանոց` առանձին սանհանգույցներով, մշտական տաք ջրով և ցնցուղով)
Ուսումնական կենտրոնին են պատկանում նաև 3 փայտյա տնակները` յուրաքանչյուրը  4 երկտեղանոց ննջարանով, ինչպես նաև անտառապահի տնակը, որը ծառայում է պահակին և օժանդակ անձնակազմին:
Կոմունիկացիոն հարմարությունները ներառում են հեռախոսակապը, ֆաքսը, ինտերնետային կապը:


Նորություններ

2015թի սեպտեմբերի 18-20-ը կայացել է <<Անտառային հրդեհների մարում հոսքային ջրերով` նոր տեխնոլոգիաների կիրառմամբ>> ծրագրի ավարտական սեմինարը :

Կարդալ ավելին

 

2015թ. մայիսի 22-ին կենսաբազմազանության միջազգային օրվա կապակցությամբ կլոր սեղան-քննարկում է կազմակերպվել:

Կարդալ ավելին