Զիկատար ուսումնական կենտրոն

Զիկատար ուսումնական կենտրոնը վերակառուցվել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման» ծրագրի շրջանակներում: Կենտրոնը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, միջազգային ստանդարտներին համապատասխան կահավորված ննջասենյակներով և հաջող ուսուցումներ կազմակերպել և իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր միջոցներով: Գտնվելով երեք հանրապետությունների սահմանամերձ շրջանների` Նոյեմբերյան (Հայաստան), Մառնեուլի (Վրաստան) և Ղազախ (Ադրբեջան) սահմանագլխին և հագեցած լինելով ժամանակակից միջոցներով ու սարքավորումներով` կենտրոնը լուրջ հայտ է ներկայացնում անտառի գործնական ուսուցման տարածաշրջանային կենտրոն դառնալու:


Նորություններ

2015թի սեպտեմբերի 18-20-ը կայացել է <<Անտառային հրդեհների մարում հոսքային ջրերով` նոր տեխնոլոգիաների կիրառմամբ>> ծրագրի ավարտական սեմինարը :

Կարդալ ավելին

 

2015թ. մայիսի 22-ին կենսաբազմազանության միջազգային օրվա կապակցությամբ կլոր սեղան-քննարկում է կազմակերպվել:

Կարդալ ավելին